2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար

Մինչ հարցի վերջնական պարզաբանումը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 2017 կամ 2018թ–ին Հայաստանից Ադրբեջան և հակառակը գումար չի փոխանցվել, այս տվյալներն էլ արժանահավատ չեն, — գրում է Sputnik Արմենիան։

«Առաջին հերթին ես դիմել եմ մեր ԿԲ–ին, ԿԲ–ն պարզաբանել է, որ ըստ իրենց տեղեկատվության` դրա բազային հիմքը այն ադրբեջանցիներն են, որոնք 90-ականներին գնացին հետ` Ադրբեջան, իսկ այնտեղի մեր հայերը եկան Հայաստան։ Ասվեց, որ բանաձևի հիմքում այդ թվերն են, և այդ 211 մլն–ը դուրս է բերվել ըստ այդ բանաձևի»,– ասաց պատգամավորը։

Եղիազարյանը նաև հայտնեց, որ իր դիմումից հետո զեկույցի այդ հատվածը կայքից ուղղակի հեռացվել է, բայց ինքը պահպանել է զեկույցի սքրինշոթը։

«Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ես մեր Կենտրոնական բանկի գործընկերների հետ քննարկել եմ, մենք ուսումնասիրել ենք ամեն ինչ, և պարզ է, որ մեր բանկային համակարգով որևէ փոխանցում չի գրանցվել»,– ասաց Եղիազարյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ մանրամասնեց, որ ըստ ՀԲ–ի հիշյալ զեկույցի` 2018թ–ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան` 84 մլն դոլար, իսկ 2017թ–ին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 7 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան` 174 մլն դոլար։