Մամուլ

2004թ. այս օրը Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին

2004թ. այս օրը Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին։

Այսօր Գուրգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցն է։

2004թ. փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, Բուդապեշտում, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։

Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։

Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։

Սակայն 2012թ․ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի։

Տվյալ որոշման պատճառով, ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվեցին:

Մարգարյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Աջափնյակ վարչական շրջանում տեղադրվել է նրա հուշարձանը:

Գուրգեն Մարգարյանի անունն է կրում Երևանի համար 94 դպրոցը, սպայի անունով բարեգործական հասարակական կազմակերպություն կա:

Կիսվել