ԱշխարհՏեսանյութ

2000 ռուս զինվորականներ կարող էին գերեվարվել Ուկրաինայի ԶՈՒ կողմից

Մոտ երկու հազար ռուս զինվորականներ, որոնց կեսը` ժամկետային, կարող էին գերեվարվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի համար մղվող մարտերում։ Այս տեղեկությունը «Թելեգրամ»-ում հրապարակել է «Օդային ուժեր հանուն ազնվության և արդարության» ռուսական Z-ալիքը, որը կապված է Ռուսաստանի զինված ուժերի հետ։

«Հյուսիս» զորախմբի գործընկերը (Ռուսաստանի զինված ուժերի մի խումբ, որը գործում է Խարկովի և Սումիի շրջաններում) ասաց, որ այնտեղ բոլորը ցնցված են հակառակորդին հանձնված մեր զինվորների քանակից։ Նա ասում է, որ նման զանգվածային գերի հանձնվել, հավանաբար, եղել է միայն 1941 թվականին»,- հայտնում են ռուսական աղբյուրները:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին հայտարարել է, որ Ուկրաինան շահագրգռված չէ գրավել Կուրսկի շրջանի տարածքը, որտեղ ներկայումս ուկրաինական պաշտպանության ուժերը գործողություն են իրականացնում։

«Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան ուրիշի կարիքը չունի։

Ուկրաինան շահագրգռված չէ Կուրսկի շրջանի տարածքը վերցնելու հարցում, սակայն մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդի կյանքը»,-ասել է նա։

Կիսվել