«20 միլիոն դրամ անիմաստ չենք ծախսի տրանսպորտի համար, կա ավելի խելամիտ տարբերակ» Հայկ Մարության
Այսօր ավագանին քննրկում է 2019 թվականի բյուջեն, որի շրջանակներում քննարկվեց պետական բյուջեյից քաղաքային տրանսպորտի համար հատկացվելիք գումարի չափը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հարց հղեց քաղաքապետին՝ ցանկանալով հասկանալ՝ ինչու են 2 տարի հետաձգում տրանսպորտի ոլորտում կատարվելիք փոփոխությունները, որին ի պատասխան, Հայկ Մարությանը պարզաբանեց, որ անիմաստ գումարներ չեն ծախսելու, որոնք կարող են ռիսկային լինել․
«Ես չեմ թողնի, որ 20 միլիոն դրամ ծախսվի սխալ համկարգի համար։ Այո, ես ցանկանում եմ ունենալ նոր տրանսպորտային համակարգ, սակայն արագ-արագ անորոկ բան անել չեմ ցանկանում։
Դավիթ Խաժակայնը քաղաքապետին հիշեցրեց քաղաքապետի և վարչապետի օրերս եղած հանդիպումը, որի շրջանակներում Հայկ Մարությանը նշել էր, որ հարցի կարգավորման համար 2 տարի է անհրաժեշտ։
«Այո, ես նման բան ասել եմ, բայց նկատի եմ ունեցել, որ եթե հիմա սկսենք, 2 տարի հետո կվերջացնենք։ Մենք անգլիական ընկերությանը անընդհատ ստիպում ենք, որ արագ աշխատեն, չհետաձգեն»։
Հայկ Մարությանը Դավիթ Խաժակյանին հիշեցրեց, որ մինչև այդ նրանք են եղել ընդդիմություն, կարող էին այս հարցերը բարձրացնել։
Լիանա Մարտիրոսյան