Մամուլ

20-ամյա սպանված տղան ՊՆ պայմանագրային զինծառայող էր. նոր մանրամասներ

Սևանում դանակի հարվածներից սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ»-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և կասկածյալներից 2-ին հայտնաբերել են։

Մահացածին զանգահարել  և կանչել են Սևան, ով եկել է արդեն հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։

Կիսվեք ձեր էջում