ՄամուլՏեսանյութ

20-ամյա ծննդկանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բժշկի կողմից մասնագիտական ոչ պատշաճ աշխատանքի պատճառով

20-ամյա ծննդկանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բժշկի կողմից մասնագիտական ոչ պատշաճ աշխատանքի պատճառով

Shamshyan.com-ը գրում է․ Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 187 հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով առաջացել է մարդու մահ) հատկանիշով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթ է նախաձեռնվել քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի որոշմամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժին են հրավիրվելու «Վանաձոր» բժշկական կենտրոնի այն բժիշկները, որոնք կասկածվում են Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Մերի Գրիգորյանի մահվան մեջ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։

meri grigoryan

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ին Լոռու մարզի Փամբակ գյուղում նույն գյուղի բնակիչ՝ 20-ամյա Մերի Գրիգորյանի հոգեհանգիստն էր տեղի ունեցել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մերիի հարազատները, համագյուղացիները, իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնել, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնը փորձում էր հանրությանը մոլորեցնել՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածելով, թե իբր Մերին Երևանի Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել գիտակցությունը տեղը, կայուն վիճակում:

«Այդ ամենը լկտի սուտ է: Մեր հրեշտակ Մերին «Վանաձոր» բժշկական կենտրոնի մի քանի բժիշկների ձեռքով է մահացել: Մինչ այդ, նրանց քար անտարբերության հետևանքով Մերիի պտուղը նույնպես մահացավ:

Տեսանյութը ստորև

Կիսվել