Մամուլ

Թող գոնե երեխաս ապրի․ 20-ամյա ծննդկանի խոսքերը մահից առաջ

Օգոստոսի 7-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ մահացածը Տավուշի մարզի Զորական գյուղի 20-ամյա բնակիչ Մարինե Պողոսյանն է։

Oragir.News-ի հետ զրույցում Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը նշեց, որ մահացածը շատ համեստ ու խելացի աղջիկ է եղել։

«Մարինեն մեր մոտ գնացել ա դասի, ավարտել ա 12-րդ դասարանը։ Հենց հիմա էլ իրանց ավարտականից նկարներ կան իմ սեղանին․շատ լավ հիշում ենք։ Շատ խելոք, համեստ, օրինակելի երեխա էր։ Հետո ամուսնացել ա Վարդենիս՝ Փոքր Մասրիկ գյուղ։ Իրանք ընդանրապես լավ էին իրար հետ։

Էս ընթացքում ոչ մի բողոք, ոչ մի խնդիր չի եղել։ Նորմալ, հարմարված ապրել են։ Հղիացել, ինչ-որ խնդիրներ ա էղել, տեղափոխել են Երևան, կեսարյան են արել»,- ասաց Զովականի վարչական ղեկավարը։

Մարտիրոսյանի խոսքով՝ նորածնին կեսարյան հատում անելով կարողացել են փրկել․ մայրն է ցանկացել, որ երեխան փրկվի։

astxik bk

«Ասել են, որ խնդիրներ ա ունեցել, հետո ինչ-որ հարց ա էղել էրեխուն հեռացնեն,որ ինքը փրկվեր։Ինքը ոնց որ չի համաձայնվել, ասել ա «իմ էրեխեն պիտի ծնվի»։ Ինքն էլ մտածել ա ժառանգ ունենա՝ ինքն էլ կփրկվի, էրեխեն էլ։Ու ռիսկի է դիմել ու էս դեպքը եղել ա։

Էրեխուն կեսարյանով փրկել են, հիմա բժիշկների հսկողություն տակ ա։ Մենք որ հարցուփորձ արեցինք, ասեցին ՝ էրեխու կյանքին վտանգ չի սպառնում։ Ուղղակի հսկողություն ա պետք, դե ժամանակից շուտ ա ծնվել։ Մարինեի առաջին երեխան ա։ Երեխան դեռ հիվանդանոցում ՝աղջիկ ա»,- նշեց նա։

Կիսվել