«20 հոգու ցուցակ եք տալիս, 5 հոգու ե՞ք բերում». հարազատների նյարդերը տեղի տվեցին (Տեսանյութ)

«20 հոգու ցուցակ եք տալիս, 5 հոգու ե՞ք բերում». հարազատների նյարդերը տեղի տվեցին (Տեսանյութ)

Քիչ առաջ Էրեբունի օդանավակայանի բակում հայտարարվեցին Բաքվից վերադարձած 5 գերիների անունները: Այն մարդիկ, ում հարազատը գերությունից չի վերադարձել, բողոքի ալիք բարձրացրեցին: «20 հոգու ցուցակ եք տալիս, 5 հոգուն ե՞ք բերում, ո՞վ ա ձեր ղեկավարը»,- զայրացած ասում էր գերիների հարազատներից մեկը:

Նշենք, որ ի սկզբանե հայտարարվել էր, որ Բաքվից վերադարձվելու է 20-ից ավելի գերի, այնինչ ծանր բանակցություններից հետո Բաքուն հանձնել էր միայն 5-ին:

Բաքվից վերադարձած 5 գերիներն են՝

Ալոյան Արթուր Սամվելի,

Գալստյան Արայիկ Հրաչյայի,

Իսրայելյան Հովհաննես Գևորգի,

Մովսիսյան Վահրամ Արայիկի,

Մանուկյան Կարեն Արայիկի

Տեսանյութը ստորև