Մամուլ

2 ավտովթարի հետևանքով Սպիտակի ԲԿ է ընդունվել 7 վիրավոր, որից մեկը ժամեր անց մահացել է

2 ավտովթարի հետևանքով Սպիտակի ԲԿ է ընդունվել 7 վիրավոր, որից մեկը ժամեր անց մահացել է

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկու տաբեր ավտովթարների հետեւանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 7 տուժած։

Նշված ժամանակահատվածում բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում ստացվել են եւս մի քանի վթարների մասին ահազանգեր:

Ելնելով իրավիճակից, տնօրեն Վարդուհի Սիսակյանի հանձնարարությամբ աշխատանքի են անցել նաեւ տնային հերթապահություն իրականացնող շտապօգնության 3 բրիգադաները:

7 տուժածներին արդեն բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, միեւնույն ժամանակ հենց տեղում կազմակերպվել եւ իրականացվել են համապատասխան բոլոր հետազոտությունները։

spitak bk

7 վիրավորներից երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Մյուս վիրավորների վիճակը գնահատվել է միջին, ծանր եւ ծայրահեղ ծանր: Տուժածներից մեկը դրենավորվել է: Վիճակը գնահատվում է շարունակում է մնալ միջին ծանրության։

Մյուս վիրավորը բժշկական կենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, գանգուղեղային վնասվածք:

Չնայած բժիշկների կողմից կատարված բոլոր անհրաժեշտ գործողություններին, այդ թվում` վիրահատական, տուժածը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է:

Կիսվել