2-ամյա Տիգրանին դեռ փնտրում են․ նոր մանրամասներ դեպքից
Մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00-ն ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում, նախնական վարկածի համաձայն, գետն ընկած 2 տարեկան Տիգրանին արդեն 3-րդ օրն է չի հաջողվում գտնել։
Այսօր առավոտից փրկարարական ջոկատները կրկին վաղ առավոտից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները Մարմարիկ գետի երկայնքով։
Հարկ է նշել, որ փոքրիկի ծնողները հակված չեն գետն ընկնելու վարկածին։