2-ամյա աղջիկը խեղդվել է ջրով լի դույլի մեջ․ մանրամասներ
Բրազիլիայի Պիաուի նահանգում երկու տարեկան աղջիկ է մահացել Սուրբ Ծննդյան նախօրեին՝ իր տանը ջրով լի դույլի մեջ խեղդվելու հետևանքով, հաղորդում է Daily Mail-ը։
Ոստիկանության տվյալներով՝ Իզաբել Լուիզա դե Սոուզա Սիլվան ընկել է ջրով լի դույլի մեջ և չի կարողացել դուրս գալ։
Այդ պահին նրա մայրը հագուստ է լվանալիս եղել բացօթյա լվացքատանը և անմիջապես չի նկատել նրա անհետացումը։
Դստերը լոգարանում գրեթե անգիտակից վիճակում գտնելով՝ կինը օգնության է կանչել հարևաններին, ովքեր փորձել են վերակենդանացնել նրան մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը։
Երեխային տեղափոխել են տեղի բժշկական կենտրոն, ապա հարևան Բոկաինա քաղաք, բայց նրան փրկել չեն կարողացել. նա մահացել է հիվանդանոցում։
Երեխայի մարմինը դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել Պիկոսի Ժուստինո Լուս հիվանդանոց՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար։
«Մայրը դրսում հագուստ էր լվանում, երբ նկատել է, որ աղջիկը կորել է։ Տանը փնտրելուց հետո նա երեխային գտել է լոգասենյակում՝ խեղդված», – հայտնել է ոստիկանությունը։



