Ազատ խոսք

2 ամիս արդեն առանց քեզ, ավելի ցավոտ ու դաժան չի լինում ուղղակի․ Վալոդյա Գրիգորյանի աղջկա հուզիչ գրառումը

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի աղջիկը՝ Մարինե Գրիգորյանը հուզիչ գրաքռում է արել, որը ներկայացնում ենք ստերև․

«Դու չհեռացար Պապ, քո կյանքն ուղղակի դաժանաբար, անարդարությամբ գողացան։ Դու չհեռացար Պապ, քո հզորությունից ուղղակի վատ մարդիկ շատ-շատ վախեցան։ Դու չհեռացար Պապ, ուղղակի այս աշխարհը արժանի չէր քեզ նման մեծատարով Մարդ ունենալուն։

Ու Պապ, դու չես հեռացել, դու ապրում ես մեր բոլորի սրտերում, դու ապրում ես, քանի դեռ ապրում ենք մենք։ Ու Պապ, էն ամեն ինչը, ինչ դու թողեցիր կիսատ, մենք կհասցնենք ավարտին։

Շնորհակալ եմ, որ հենց սենց ես մեզ դաստիարակել, շնորհակալ եմ, որ հենց էս կյանքն ես մեզ տվել։ Շնորհակալ եմ, որ լավագույն Պապան ես եղել ու Մամայի համար էլ լավագույն ամուսինն ու առաջին ու միակ սերը։ Շնորհակալ եմ ամեն-ամեն ինչի համար, Պապ ջան։ Մեր ամենամեծ հպարտություն ու ամենամեծ կարոտ։

2 ամիս արդեն առանց քեզ, ավելի ցավոտ ու դաժան չի լինում ուղղակի»։