Մամուլ

2 ադրբեջանցի «Նիվայով» մտել են Թալիշ գյուղ

2 ադրբեջանցի «Նիվայով» մտել են Թալիշ գյուղ

Sputnik Armenia-ն գրում է. Մեքենայից դուրս գալով ՝ ադրբեջանցին կանգնել է ականի վրա և պայթյունի հետևանքով զոհվել։ 33-ամյա Բախտիար Մահմուդովը ականի վրա պայթել է ոչ թե Մատաղիսում, այլ Թալիշ գյուղում։ Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:

Նշվում է, որ Մահմուդովի հետ եղել է նրա ազգականը ՝ Էլշան Աբասովը, որն արդեն հարցաքննվել է դատախազության աշխատակիցների կողմից։

թուրքական տանկ

«Պարզվել է, որ տղամարդիկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի մուտք են գործել Թալիշ գյուղի տարածք: Մեքենայից դուրս գալով` Մահմուդովը կանգնել է ականի վրա և զոհվել պայթյունի հետևանքով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ներկայում քրեագետները փորձաքննություն են իրականացնում։

Կիսվել