1995 թվականի այս օրը՝ Բաքվի մետրոյում տեղի ունեցավ մեծ հրդեհ, որի հետևանքով մահացավ 289 մարդ
1995 թ. հոկտեմբերի 28-ին՝ Բաքվի մետրոյում պատահեց հրդեհ, որն աշխարհի մետրոպոլիտենների պատմության մեջ զոհերի քանակով խոշորագույն պատահարն էր։
Պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն, հրդեհի արդյունքում մահացան 289 ուղևոր։ Վիրավորների թիվը կազմեց 270 հոգի։
Bavnews.am-ը որոշ տեղեկություններ է պարզել այդ տարիներից։ Գնացքը, երբ մտել է թունել միանգամից բռնկվել է։ Հետո բոցերը պատել են վագոնները, լույսերը մարել են։ Մարդիկ սկսել են պատուհաններ կոտրել՝ դուրս գալու համար։
Գնացքի մեքենավարը շփոթվելով կանգնեցրել է գնացքը նեղ թունելում (5,6 մետր բարձրություն և 5 մետր լայնություն) Ուլդուզ և Նարիմանով կայարանների միջև։
Փորձագետների կարծիքով, եթե նա հասներ 200 մետր դեպի Ուլդուզ կայարան, ապա մահվան ցուցանիշը շատ ավելի քիչ կլիներ։ Վթարային կանգառից բառացիորեն մի քանի րոպե անց հրդեհվել են երրորդ և չորրորդ վագոնները։ Հրշեջներն ահազանգ են ստացել հրդեհից միայն մեկ ժամ անց։
Փրկարարները, հրշեջներն ու կամավորները վեց ժամ շարունակ մարել են կրակը։ Նրանց հաջողվել է փրկել ավելի քան չորս հարյուր մարդու։
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի մետրոյում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 289 մարդ, այդ թվում՝ 28 երեխա և երեք փրկարար։ Վիրավորների թիվը հասել է 270 մարդու, որոնցից 69-ը հոսպիտալացվել են։
Բաքվի մետրոյում տեղի ունեցած վթարը հետաքննող Ադրբեջանի կառավարական հանձնաժողովը որպես հիմնական պատճառ նշել է տեխնիկական խնդիրները, ավելի ճիշտ՝ խորհրդային ժամանակներից մնացած մետրոպոլիտենի հնացած համակարգը։