196 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41299, գրանցվել է մահվան 3 դեպք
196 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41299, գրանցվել է մահվան 3 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41299 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 183.789 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 196
Առողջացածներ՝ 320
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1631
Մահվան դեպքեր՝ 3