196 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39298, գրանցվել է մահվան 6 դեպք
196 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39298, գրանցվել է մահվան 6 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 168.164 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 196
Առողջացածներ՝ 511
Բացասական թեստերի արդյունքներ՝ 873
Մահվան դեպքեր՝ 6