19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը ՝ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսակիր
Մայիսի 11-ին Երևանում «Ազգային գեղեցկության մրցույթ» անցկացվեց, որի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը :
Աղջիկները ժյուրիի և հանդիսատեսի առջև ներկայացան 3 տարբեր կերպարներով՝ ազգային տարազ, լողազգեստներ և երեկոյան զգեստներ: Իսկ ժյուրիի կազմում, ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնիներ էին։
Հայկուհի Մաթևոսյանը քաղաք Երևանից է։ 10 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով և հաճախել է երաժշտական դպրոց։ Իր տաղանդներից մեկը համարում է դերասանական արվեստը:
Կարծում է, որ ունի տարբերվող արտաքին։ Եթե հաղթի այս մրցույթը, բարեգործություն կանի։
Նշենք, որ գեղեցկության մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 400 գեղեցկուհի, որոնցից ընդամենը 20-ն էին մրցույթին մասնակցելու իրավունք ստացել։