182 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 32151, գրանցվել է մահվան 8 դեպք
182 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 32151, գրանցվել է մահվան 8 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հուլիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած, 573-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 135.687 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 182
Առողջացածներ՝ 232
Բացասական թեստերի արդյունքներ՝ 516
Մահվան դեպքեր՝ 8