Մամուլ

18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է Հայաստան

18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդը գտնվում է Մոսկվայում։

ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց Երևան։ Խափանման միջոցը՝ կալանք:

Կիսվել