Շոու-բիզնեսՏեսանյութ

18 տարի անց պիտի կրկին սափրվեմ․ Ռաֆայել Երանոսյան

Hermine Dialog-ի հերթական թողարկմանը հյուրընկալվել է Ռաֆայել Երանոսյանը, ով պատմեց իր ներկայացումների և Կամերային թատրոն ի մասին: Ռաֆայելը կիսվեց իր ստեղծագործական հրավերներից և դրամատիկ դերեր չունենալու մասին, սպասվող ֆիլմ երի, ավագ սերնդի և ներկայիս սերնդի տարբերությունների և նմանությունների մասին:

Զրույցի ընթացքում Ռաֆայելը նաև խոսեց իր հարազատ գյուղի միջավայրի, հարևանների հարազատ և անմիջական լինելու մասին, գյուղից երբեք չկտրվելու և չօտարանալու մասին: Նա կիսվեց իր գրած բանաստեղծություններից մեկով և խոսեց իր ներկայացումների մասին:

«Իմ շատ լավ ու տաղանդավոր ընկեր Գոռ Կիրակոսյանը նոր ֆիլմ է նկարում, 3-րդ ֆիլմն է արդեն, որ Գոռի հետ աշխատում ենք:

Ամանորյա ֆիլմ է՝ «Տանը մենակ» ֆիլմի մոտիվներով, բայց հայկական տարբերակով: Երեխան մնում է Դալմա Մոլում և ամբողջ երեկո լինում են նախատոնական ինչ-որ իրավիճակներ: Նկարահանումներն արդեն սկսվել են, այս տարի հոկտեմբերի 7-ին կլինի ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմում մարմնավորում եմ ավազակներից մեկին, որի անունը Եղնիկ է: 18 տարի անց պիտի կրկին սափրվեմ»,- HerMine Dialog-ի եթերում պատմել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:

Կիսվեք էջում