Մամուլ

18-ամյա որդուն նամակ են գրել՝ դրդելով սպանել մորը․ «Տիկ տոկի» օգտատիրոջ նամակը իրավապահների քննության տիրույթում է

18-ամյա որդուն նամակ են գրել՝ դրդելով սպանել մորը․ «Տիկ տոկի» օգտատիրոջ նամակը իրավապահների քննության տիրույթում է

Aravot.am-ը գրում է․ Գյումրու Մուշ թաղամասի 45-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ա․Գ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ պահանջելով ընթացք տալ Բաղդասարյան ազգանվամբ «ՏԻԿ-ՏՈԿ» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից իր որդուն հղված նամակին։

Կինը ոստիկանությանը տված հաղորդման մեջ նշել է, որ  տվյալ օգտատերը անձնական հաղորդագրություններ բաժնում իր 18-ամյա որդուն նամակ է գրել՝ դրդելով նրան՝ մորը սպանել կախելու միջոցով։ «Ինքնասպանություն մի գործի հորդ պես, այլ մորդ կախելու միջոցով սպանիր»,-խորհուրդ է տալիս օգտատերը։

Այս գործով սկսել է զբաղվել Շիրակի մարզի քննչական վարչությունը, կնոջ հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկել են այնտեղ։

Կիսվել