Մամուլ

17 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանում

17 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 15-ին՝ ժամը 14:00-ից մինչև հուլիսի 16-ը՝ 07:00-ը, կդադարեցվի Արին-բերդի 4 Նրբ., Արին-բերդի 5 Նրբ., Թեյշեբանի, Արտաշատի Խճ., Ն.Շենգավիթ 1-15 փողոցների, նրբանցքների, Նորագավիթ 1-9 փողոցների և նրբանցքների, Արշակունյաց Պող. 192-330 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 15-ին՝ ժամը 14:00-19:00-ը, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 49, 51, 53 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կիսվել