Մամուլ

17-ամյա տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան

17-ամյա տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան

Լոռու մարզում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:

Հիվանդանոց է մեկնել Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը: Տեղում բժիշկները ոստիկաններին հատնել են, որ տեղափոխված երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և հնարավոր է նրան ռեանիոմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները պարզել են, որ երեխան, ով բարձրությունից է ընկել, 17-ամյա Լ Ա-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան իրենց տան պատշգամբից է ընկել:

Կիսվեք էջում