17-ամյա Ալեքսան Հ.-ն տեղում մահացել է
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 22:15-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 51-ամյա Արտյոմ Գասպարյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և 17-ամյա Ալեքսան Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ալեքսան Հ.-ն տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանը, վերջինիսի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Զոհրաբ Սարգսյանը, 40-ամյա Ռուբեն Շամոյանը, և «Opel»-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Սարգիս Նազարեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Արթիկի, մյուս մասը՝ Գյումրու բժշկական կենտրոններ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ավտոմեքեաներից դուրս են բերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել վարորդներին և ուղևորներին:
Բախման հետևանքով «Opel»-ը մասնատվել է, մի մասը՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ մի մասն էլ հայտնաբերվել է երթ գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: