16-ամյա տղան ու հովիվը խեղդվել են Շենիկի ջրանցքում
Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։
Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, դեռեւս մանրամասներ չկան։ News.am-ի տեղեկություններով, 16-ամյա տղան հովիվի հետ իրենց կենդանիներին էր տարել արոտավայր։
Նրանք երկուսով ջուրն են ընկել երեկ Արագածավանի հատվածում, դիերը հայտնաբեվել են Շենիկի ջրանցքում։ Հովիվի դին հայտնաբերվել է երեկ երեկոյան։ Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ մայիսի 24-ին, ժամը 22։04-ին ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։
Իսկ տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր, ՋԷԿ-ի աշխատակիցներն են նկատել ու զանգահարել փրկարար ծառայություն։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հովիվը Շիրակի մարզից էր։