16-ամյա սիսիանցին վաճառքի է հանել իր հավաքած մեքենան. դեռ գնորդ չկա․ ֆոտո
16-ամյա սիսիանցին ՝ Տիգրան Թովմասյանը, ով ինքնուրույն մեքենա է հավաքել, վաճառքի է հանել մեքենան: News.am-ի հետ զրույցում Տիգրանը պատմեց, որ ցանկանում մեքենայի վաճառքից ստացված գումարով այս անգամ էլ ամենագնաց մեքենա հավաքել:
«Մեքենան 1000 դոլարով ցանկանում եմ վաճառել, բայց դեռ մենակ հարցնում են, իրական գնորդ չկա: Վաճառքի գումարից էլ ցանականում եմ ամենագնաց ստեղծել, անունն էլ «Մոնսթր» է լինելու»,- պատմեց նա:
Նշենք, որ 16-ամյա պատանու առաջին հավաքած մեքենան «Хищник» է կոչվել:
Տիգրանը «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի սան է, նաեւ անօդաչու սարք է հավաքել: Պատմում է, որ նոր անօդաչու սարք են նախագծում, որը 400 մետր երկինք է բարձրանալու:
Աղբյուր՝ news.am