16-ամյա հայ մասնակիցը ոտքի է հանել ռուսական «Ну-ка, все вместе» շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին (Տեսանյութ)
16-ամյա հայ մասնակիցը ոտքի է հանել ռուսական «Ну-ка, все вместе» շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին (Տեսանյութ)
«Россия1» հեռուստաալիքով մեկնարկել է «Ну-ка, все вместе» շոուի նոր եթերաշրջանը, որի հենց առաջին թողարկմանը 16-ամյա Գարիկ Զաբելյանը ժյուրիի բոլոր 100 անդամերին իր հիանալի կատարմամբ «ստիպել է» ոտքի կանգնել:
Ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևն այնքան է տպավորվել հայ մասնակցի ելույթով, որ այն տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում ու գրել հետևյալը.
«Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով եւ Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի բարձրացրեց մեր բոլոր 100 երաժշտական մասնագետներին:
Առհասարակ, այս եթերաշրջանում շատ ուժեղ ու տաղանդավոր մասնակիցներ ունենք, եւ ես որոշել եմ ամեն հաղորդումից հետո իմ էջում տեղադրել ամենավառ մասնակիցների ելույթները: Այսպիսով` Գարիկ Զաբելյանը մեր առաջին ֆինալիստն է»,-գրել է երգիչը:
Տեսանյութը ստորև