Մամուլ

16-ամյա աղջնակի մարմինը գտել են առանձնատանը կից հացատանը․ մանրամասներ

16-ամյա աղջնակի մարմինը գտել են առանձնատանը կից հացատանը․ մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասակվող վարչական շրջաններից մեկում դպրոցական աղջիկ է ինքնասպան եղել՝ կախվելու միջոցով:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ինչից հետո ահազանգով ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը` վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և օրվա պատասխանատու ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ նշված վարչական շրջանում 16-ամյա աղջնակն առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից երկաթյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել