16-ամյա աղջնակը` ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ:
Հիվանդանոց տեղափոխված աղջիկը Երևանի բնակիչ է, ով մեծ քանակությամբ դեղորայք է խմել, ու ինքնազգաղությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների՝ նրա նկատմամբ բռնություն է իրականացվել, ինչից հետո նա դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք-Մարաշ բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։