Մամուլ

16-ամյա աղջիկները դասարանի հետ էքսկուրսիա էին գնացել՝ դասղեկի հետ

Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետեւանքով մահացած աղջիկները սովորում էին Երեւանի թիվ 29 ավագ դպրոցում, այդ օրը դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել։

News.am-ի տեղեկություններով, դասարանի հետ նաեւ ծնողներ են եղել։ Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու մոտակայքում։ 10-րդ դասարանում սովորող 4 աշակերտ որոշել է կվադրոցիկլ նստել, ղեկին ինստրուկտորն է եղել։

Դեպքին ականատես ծնողները սոցցանցերում գրել են, որ ինստրուկտորը գերազանցել է արագությունը, ինչի հետեւանքով կվադրոցիկլը կողաշրջվել է, վթարից հետո վարորդը դիմել է փախուստի։ Նշենք, որ ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ վարորդը ձերբակալվել է, տեղեկություններ կան, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Ծաղկաձորում կվադրոցիկլի կողաշրջման հետևանքով մահացել էին 16–ամյա երկու աղջիկ։ Վթարի հետեւանքով կա եւս 2 տուժած։

Bavnews.am-ի տեղեկություննեորվ՝ կվադրոցիկլի վթարից մահացածներից մեկը՝ Ալեքսանդրա Ավետիսյանն է եղել։

aleqsandra