158 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 42477, գրանցվել է մահվան 6 դեպք

158 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 42477, գրանցվել է մահվան 6 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 5689 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 192.199 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 158

Առողջացածներ՝ 217

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1481

Մահվան դեպքեր՝ 6