Մամուլ

«15:00 հավաքվում ենք Ազատության հրապարակում». Լևոն Քոչարյան

«15:00 հավաքվում ենք Ազատության հրապարակում». Լևոն Քոչարյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Լևոն Քոչարյանը:

«Այսօր՝ 15:00 բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում», – գրել է Լևոն Քոչարյանը՝ նշելով բանակի հետ եմ հեշթեգը։

Կոչին են միացել մի շարք քաղաքական գործիչներ՝ այդ թվում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ վերջինս մասնավորապես նշել է․

pashinyan miting

«Կոչ ենք անում 15:00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր ԶՈՒ-երին։

Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։

Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ ԶՈՒ և Հայոց Բանակի հրամանակարական բարձրագույն կազմի շուրջ։

Կոչ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր ԶՈՒ-ին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»։

Կիսվել