150 միլիոնից ավելի գնում մեկ անձից՝ հյուրանոցներում վարակակիրներին մեկուսացնելու համար
150 միլիոնից ավելի գնում մեկ անձից՝ հյուրանոցներում վարակակիրներին մեկուսացնելու համար
168.am-ը գրում է․ Կորոնավիրուսով վարակակիրներին հյուրանոցներում մեկուսացնելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մեկ անձից իրականացրել է մի շարք գնումներ տարբեր հյուրանոցային համալիրներից.
Եվ այսպես՝ հունիսի 24-ին նախարարարությունն իրականացրել է 21 միլիոն 887 հազար դրամի գնում՝ Արմենիա Հյուրանոցային Համալիրից՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման նպատակով:
Նույն հյուրանոցից Էկոնոմիկայի նախարարությունը իրականացրել է ևս մեկ գնում՝ 38 միլիոն 304 հազար դրամով. գնման նպատակը նույնն է՝ հյուրանոցային ծառայությունների մատուցում։
Հունիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ևս մեկ գնում արդեն
Թուֆենկյան Հոսփիթալիթի-ՍՊԸ-ից՝ 19 միլիոն 460 հազար դրամով և 16 միլիոն 265 հազար դրամի սահմաններում։
Հունիսի 22-ին՝ 23 միլիոն 175 հազար դրամ արժեքով գնում է իրականացրել արդեն Ռէժինե ՍՊԸ-ից՝ գնման նպատակը նույնն է՝ Covid 19-ի դեմ պայքարում հյուրանոցային ծառայությունների մատուցում։
Վալենսիա հյուրանոցային համալիրից իրականացրել է գնում՝ արժեքը՝ 21 միլիոն դրամ։
Սոչի Պալաս հյուրանոցից հունիսի 17-ին Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 4 միլիոն 311 հազար դրամի՝ առանց սննդի, իսկ Ռիչմայնդ ՍՊԸ-ից՝ արդեն 2 միլիոն 187 հազար դրամի գնում՝ դարձյալ նույն նպատակի համար։
Վերածնունդ Հայրապետյան-ՍՊԸ-ից կատարվել է 5 միլիոն 532 հազար դրամի գնում։
Նշենք, որ բոլոր գնումներն իրականացվել են Կառավարության գնումների գործընթաց կազմակերպելու մասին թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23 կետի 5-րդ կետի համաձայն. որը սահմանում է՝ գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում