150 ընտանիք բողոքի ակցիա է անում․ իրավիճակը նորից լարվում է
150 ընտանիք բողոքի ակցիա է անում․ իրավիճակը նորից լարվում է
Hraparak.am-ը գրում է․ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, քաղաքացիները փակել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որից հետո հսկայական խցանում էր առաջացել։
Բանն այն է, որ տևական ժամանակ է ՊՆ նախկին մասնաշենքում, որը գտնվում է Պռոշյան համայնքում, բնակություն են հաստատել Արցախի մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի արդյունքում զրկվել են իրենց տներից։
Կառավարության որոշմամբ այդ մասնաշենքը տրվել էր ՊԵԿ-ին։ Քիչ առաջ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած մարդիկ կրկին բողոքի ակցիա են նախաձեռնել։
Նրանք պնդում են, որ ՊՆ նախկին շենքում ոչ միայն Արցախից տեղահանվածներ են բնակվում, այլ նաև քաղաքացիներ ՀՀ տարբեր մարզերից՝ Շիրակի մարզից, Արագածոտնի մարզից և այլն։
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ընտանիքներից յուրաքանչյուրը անապահով է, դրա համար են գնացել այդ քայլին։
Նրանք պնդում են, որ լույսը անջատել են ու այս պահին մոտավորապես 150 ընտանիք մնացել է առանց լույսի։ Նրանք պնդում են, որ եթե հոսանքը վերականգնեն, իրենցից յուրաքանչյուրը պատրաստ է վճարել օգտագործած հոսանքի համար։