«15 տարի ուղղակի ընկերներ ենք եղել». Հրաչ Մուրադյանը` կնոջ և ընտանիքում սպասվող համալրման մասին (Տեսանյութ)
«15 տարի ուղղակի ընկերներ ենք եղել». Հրաչ Մուրադյանը` կնոջ և ընտանիքում սպասվող համալրման մասին (Տեսանյութ)
Հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանի սիրտը, թեպետ 3 տարի է, ինչ զբաղված է, սակայն վերջինն իր անձնական կյանքն այս ժամանակահատվածում չի հանրայնացրել: Բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում հայտնի հաղորդավարը մանրամասներ է ներկայացրել իր անձնական կյանքի, կնոջ՝ Անաշե Խոդավերդիի և ընտանիքում սպասվող համալրման մասին:
Ինչպես նշում է կինը, Հրաչի հետ վաղուց են ծանոթ եղել՝ ուսանողական տարիներից, սակայն սիրային հարաբերությունները սկսվել են 3 տարի առաջ. «Մենք 15 տարվա ընկերներ ենք եղել, հետո ա ամեն ինչը սկսվել: Երբ ես Թեհրանից գնացել էի Հայաստան՝ սովորելու, իրեն արդեն հեռուստատեսությունից գիտեի: Թատերական ինստիտուտում իրեն երբ տեսա, հիացած էի. TV-ի մեջի տղա էր»,- ամուսնու հետ առաջին հանդիպման մասին պատմում է Անաշեն:
Այնուհետև Անաշեն սկսել է «Կիսաբաց լուսամուտներում» կամավորությամբ զբաղվել, որտեղ Հրաչի հետ ավելի են մտերմացել:
«Ծննդյանս 35-րդ տարեդարձին, երբ ես բոլորի մոտ ներկայացրի, որ Անաշեն իմ ընկերուհին է, սա է եղել առաջին անգամը՝ որպես սիրո խոստովանություն»,- ասում է Հրաչը:
Զույգը նշում է, որ մեկ տարի իրենց հարաբերությունները բոլորից գաղտնի են պահել՝ հասկանալու համար, թե արդյոք պատրա՞ստ են լուրջ հարաբերությունների, թե ոչ, քանի որ մինչ այդ 15 տարի եղել են որպես ընկերներ և հարաբերություններում նման փոփոխությունները զույգի համար բարդ է եղել:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում