1,5 տարի հետո նոր ընտրություններ ենք ունենալու իմ կանխատեսմամբ․ Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

1,5 տարի հետո նոր ընտրություններ ենք ունենալու իմ կանխատեսմամբ․ Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Ակնհայտ է, որ այս իշխանությունը չփոխելով իր աշխատելաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել երկրի խնդիրներով։ Այս մասին քիչ առաջ «Հայաստան» դաշինքի հրավիրած առաջին ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իրենք այդպես էլ չհասկացան, որ հենց իրենց աշխարհայացքն ու աշխատելաոճն են եղել այս խնդիրների պատճառները։ Նրանք չեն հասկացել այս կարեւոր բանը ու հիմա չարացած են, շարունակելու են նոր հետապնդումները։

Ես համոզված եմ ուղղակի, որ սա պարտադիր, անխուսափելիորեն բերելու է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

2018 թվականից հետո Հայաստանի հանրապետությունում ընտրություններ եղել են դրանից 2,5 տարի անց, իսկ քանի որ այս իշխանությունները խնդիրներ լուծող չեն, այլ ստեղծող են, իմ կանխատեսմամբ մենք նոր արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտավորապես 1,5 տարի հետո»,-ասաց Քոչարյանը։

Տեսանյութը ստորև