145 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41846, գրանցվել է մահվան 8 դեպք
145 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41846, գրանցվել է մահվան 8 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 186.661 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 145
Առողջացածներ՝ 327
Բացասական թեստերի արդյունքներ՝ 922
Մահվան դեպքեր՝ 8