Շոու-բիզնես

14 տարի լի պատմություններով, փորձություններով, այսօր մեր ճանապարհները բաժանվում են․ Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ֆեյսբուքյան և ինստագրամյան իր էջերում հրապարակել է լուսանկար և գրառում կատարել․

«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։

Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ , բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։

Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով։

Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:

Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ»,- գրել է դերասանուհին։

anahit mard