14 տարի անց ճակատագրի բերումով հանդիպեցին և ամուսնացան (ֆոտո)
14 տարի անց ճակատագրի բերումով հանդիպեցին և ամուսնացան։ Ամենաբարդ հարցերից մեկը դա ճակատագրի լինելու և չլինելու հարցն է, որին մինչև այժմ դժվար է պատասխանել, քանի որ ոչ ոք համոզված չէ դրա գոյություն ունենալու մեջ։ Կան մարդիկ ովքեր հավատում են, և կան մարդիկ, որ՝ ոչ։ Սակայն նրանք ովքեր ընդհանրապես չեն հավատում ճակատագրին, անպայման կարդացեք այս հուզիչ սիրո պատմությունը։
ԱՄՆ-ի բնակիչ Տիրել Վուլֆը ապրում էր Այդախո նահանգում։ Մի անգամ նա ուղարկել էր բարեգործական ծանրոց, որը ստացել էր Ֆիլիպիններում ապրող մի աղջիկ՝ Ջոաննան։ Տիրելը ծանրոցի մեջ դրել էր խաղալիքներ, և այլ փոքրիկ նվերներ։ Փոքրիկ աղջիկը ցանկացել էր շնորհակալություն հայտնել տղայից, և գրել էր նամակ, սակայն այն չէր հասել տղային։
Մի քանի տարի անց, Ջոաննան գտել էր Տիրելին Ֆեյսբուքի միջոցով և նրան ուղարկել էր ընկերանալու հայտ։ Սակայն Վուլֆը այն մերժել էր։ Աղջիկը փորձել էր 2-րդ անգամ, այս անգամ արժանանալով դրական պատասխանի։ Ամեն օր երիտասարդները շփվում էին համացանցում՝ փոխանակվում էին հաղորդագրություններով, նկարներով։ Այսպես նրանք ընկերացան։
2013 թվականի Տիրելը որոշել էր գնալ Ջոաննայի մոտ։ Եվ տղան, և աղջիկը բավականին նյարդայնանում էին առաջին իրական հանդիպման պատճառով։
Սակայն ամեն ինչ ավելի լավ անցավ քան նրանք մտածում էին։ Ջոաննան պատմում է, որ նա այնքան երջանիկ էր Տիրելին տեսնելուց, որ նույնիսկ լաց է եղել հանդիպման ժամանակ։ Որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան։
Երիտասարդ զույգը հավատում է Աստծուն և պնդում, որ նրանց ամուսնությունը ճակատագրական էր։