Մամուլ

14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին, առնվազն 10 տարով, տրամադրվելու է անհատույց սենյակ

Երևանի ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին տրամադրվելու է անհատույց սենյակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«2017թ․ օգոստոս ամսին ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի և Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանի հետ այցելեցինք Նոր Նորքի հանրակացարաններ և ծանոթացանք Շաբոյանների ընտանիքին, ովքեր 14 երեխանեի հետ միասին վարձով բնակվում էին հանրակացարանային մեկ սենյակում և դժվարությամբ հասցնում իրենց հոգսերը բավարարել։

Երկար ժամանակ Շաբոյանները գտնվում էին մեր ուշադրության կենտրոնում։ Այսօր ուրախ եմ հայտնելու, որ առաջիկա ավագանու նիստում ավագանու որոշմամբ Շաբոյաններին պետք է տրամադրենք ավելի մեծ և հարմարավետ սենյակ, որտեղ Շաբոյանները առնվազն 10 տարի անհատույց կբնակվեն»,– գրել է Խաժակյանը։

Կիսվել