139 մարդ հրաշքով ողջ է մնացել Կիևի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից․ Տեսանյութ

139 մարդ հրաշքով ողջ է մնացել Կիևի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից, հայտնում է «Ստրանա.ua»-ն:

Օդանավում եղել է 139 մարդ: Արտակարգ պատահարի տեսագրությունը ֆեյսբուքում հրապարակել է օգտատեր Ալեքսանդր Սիրոտան, ով թռչում էր այդ չվերթով:

«Առանձին պետք է ասեմ, որ ուղեկցորդների աշխատանքը ցանկացած գովաբանությունից վեր էր: Անչափ գրագետ, հանգիստ, խուճապ թույլ չտալով կազմակերպեցին տարհանումը: Կեցցե՛ք: Ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս՝ այս մարդկանց պետք է լսել, նրանք աշխատում են, որ անհրաժեշտության դեպքում մեր կյանքը պահպանեն»,- գրել է Ալեքսանդր Սիրոտան: