131 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 43067, գրանցվել է մահվան 3 դեպք

131 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 43067, գրանցվել է մահվան 3 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Օգոստոսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 198.569 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 131

Առողջացածներ՝ 251

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1565

Մահվան դեպքեր՝ 3