Քաղաքականություն

«130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել հանրապետականի մեկ շտաբից». Նիկոլ Փաշինյան

Սիսիանում վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ժողովրդավարություն ասելով՝ նկատի չունեն այն, ինչ իրենց ձեռնտու է:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խորհրդարանական նախորդ ընտրություններում իրենք պարզել էին ՀՀԿ շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելու փաստը, և այսօր, ըստ նրա, պարզվել է, որ 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել այդ շտաբից, և 11 հոգի այս գործով ամբաստանյալի կարգավիճակով դատվում է:

«Ես ուզում եմ, որ սա լուրջ ազդակ լինի նրանց համար, ովքեր մտադիր են քաղաքացիների կամքը աղավաղելու փորձ անել: Կարող է՝ լինեն մարդիկ, ովքեր փորձեն արջի ծառայություն մատուցել «Իմ քայլը» դաշինքին: Մեզ ոչ մի «հարամ» ձայն պետք չէ, թող ոչ մեկը չփորձի մեզ ապօրինի ծառայություն մատուցել: Դա նվաստացուցիչ կլինի հեղափոխության համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել