130 դպրոցի տնօրենի լիազորությունները հնարավոր է կասեցվեն
130 դպրոցի տնօրենի լիազորությունները հնարավոր է կասեցվեն
«Փաստինֆո»-ի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում է Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում հայտնաբերված առերևույթ չարաշահումներին առնչվող վարույթը:
Փորձեցինք կապ հաստատել դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ՝ պարզելու արդյոք նա ստացել է ծանուցում քննչական մարմնից, սակայն նա հառախոսազանգերին չպատասխանեց։
Դպրոցից հայտնեցին, որ տնօրենը մեկ ամսով արձակուրդ է մեկնել, ասել է՝ բացակայելու է երկրից:
Նվարդ Հովսեփյանի լիազորություններն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, կկասեցվեն: