13-ամյա հայ շախմատիստը դարձել է բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն
13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն:
Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:


