127 զոհ, 180 վիրավոր՝ Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումից հետո
127 զոհ, 180 վիրավոր՝ Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումից հետո
127 մարդ է զոհվել, 180-ը վիրավորվել Ինդոնեզիայի Մալանգ քաղաքում ֆուտբոլային հանդիպման ավարտից հետո, հայտնում է РИА Новости-ն:
Թիմերից մեկի պարտությունից հետո երկրպագուները դուրս են եկել խաղադաշտ, սկսվել է հրմշտոց և ծեծկռտուք: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Խաղից հետո երկրպագուները դուրս են եկել խաղադաշտ՝ «գտնելու» Արեմա ՖԱ-ի խաղացողներին և պաշտոնյաներին, որը վերջին տարիներին առաջին անգամ պարտվել է տանը:
Ոստիկանները փորձել են կանգնեցնել հանդիսատեսներին, ովքեր սկսել են հարձակվել ոստիկանների վրա և վնասել մոտ տասը մեքենա, կիրառել արցունքաբեր գազ։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կարգադրել է վերանայել ֆուտբոլային խաղերի անվտանգության միջոցները և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Բացի այդ, նա հրամայել է Ինդոնեզիայի ֆուտբոլային ասոցիացիային (PSSI) դադարեցնել Լիգա 1-ի բոլոր հանդիպումները մինչև հետաքննության ավարտը:
Տեսանյութը ստորև