Աշխարհ

12 տարեկան աղջնակի իմաստուն նամակը, ով մահացել է քաղցկեղից

12 տարեկան աղջնակի իմաստուն նամակը, ով մահացել է քաղցկեղից

Աֆինան մահացել է քաղցկեղից` 12 տարեկանում: Թաղումից հետո նրա ծնողներին` Քերոլայն և Դին Օրչարդներին սպասվում էր ամենածանր փորձությունը. հավաքել աղջնակի անձնական իրերը: Երբ հարազատները հանեցին ննջասենյակի հայելին, նրանք այնտեղ հայտնաբերեցին մի նամակ:

Այդ նամակում գրված էին խորհուրդներ, թե ինչպես ապրեն հարազատները հետագայում:

Ձեզ ենք ներկայացնում «Աֆինայի նամակից» ամենահուզիչ ցիտատները, որոնք շատ մարդկանց են ոգեշնչել:

1. Եթե մարդը Ձեզ անկեղծ սիրում է, ինչպիսի իրավիճակ էլ որ ստեղծվի, նա երբեք չի լքի Ձեզ: Երբեք մի մոռացեք, որ կյանքը լի է թռիչքներով, որից հետո հետևում է վայրեջքը:

2. Երբեք մի դատեք ինձ, որովհետև Դուք տեսնում եք միայն այն, ինչը ես ցույց եմ տալիս: Ոչ ոք ճշմարտությունը չգիտի մինչև վերջ: Ես միայն երազում եմ ժամանակն ուրախ անցկացնել և զգալ երջանկությունը:

3. Երջանկությունը հենց ճանապարհն է: Այն նպատակակետ չէ: Շնորհակալ եմ գոյությանս համար: Ձգտեք ազատության և երջանկության: Միշտ հավատացեք և հոգով մնացեք երիտասարդ: Դուք միայն գիտեք իմ անունը, սակայն ծանոթ չեք իմ պատմությանը:

4. Իրական սերը հազվադեպ երևույթ է: Կյանքը զարմանալի բան է: Ոչինչ հավերժ չէ: Ամեն մի ապրած օրվա մեջ ինչ-որ հատուկ բան կա, և Դուք պետք է դրանից հաճույք ստանաք: Չէ՞ որ վաղը կարող է Ձեզ մոտ մահացու հիվանդություն հայտնաբերվել: Այնպես որ, ուրախ ապրեք: Կյանքը սարսափելի է միայն այն դեպքում, երբ Դուք եք այն այդպիսին դարձնում:

5. Սերն այն չէ, որ Դուք ապագան տեսնում եք այդ մարդու հետ: Այլ այն է, երբ կյանքն առանց նրա անիմաստ եք տեսնում:

6. Սա իմ կյանքն է, միայն իմը: Ձերը չէ: Ձեզ չպետք է անհանգստացնի այն, ինչով ես զբաղվում եմ: Միշտ կլինեն մարդիկ, որոնք կատեն Ձեզ, որոնք միշտ կգնահատեն Ձեզ, որոնք կփորձեն կոտրել Ձեզ: Սակայն այն, թե Դուք ինչքան պինդ եք կանգնած ոտքերի վրա, դարձնում են Ձեզ այնպիսին, ինչպիսին որ Դուք եք:

7. Ոչ մի դեպքում մի հրաժարվեք անել այն, ինչի մասին մտածում եք ամեն օր: Ես երազում եմ դառնալ այնպիսին, ով վատ օրերը լավն է դարձնում, և այնպիսին, ով կստիպի Ձեզ ասել. «Իմ կյանքը փոխվել է նրա հետ հանդիպելուց հետո»:

8. Սերը կարծես ապակի լինի: Արտաքինից՝ գեղեցիկ, բայց փխրուն: Այն չափազանց հեշտ է կոտրել:

9. Երջանկությունը կախված է մեզանից: Մտածեք, խոսքը երջանիկ ավարտի մասին չէ, այլ հենց պատմության:

10. Հաճախ սերը շատ ուժեղ վիրավորում է: Հիմա ես էլ եմ վախենում: Իմ հարազատներ, ես զգում եմ Ձեր սերը: Ինձ համար էլ է հիմա ցավալի, բայց դա ինձ համար նորմալ է, ես վարժվել եմ դրան:

11. Պետք չէ լաց լինել: Չէ՞ որ ես գիտեմ, որ Դուք հավերժ ինձ հետ կլինեք:

Կիսվել