12 օր վերակենդանացման բաժանմունքում պայքարելուց հետո, Աշոտին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք

12 օր վերակենդանացման բաժանմունքում պայքարելուց հետո, Աշոտին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Աշոտ Մելոյանի կինը՝ Մարի Գրիգորյանը։

«Սիրելի մտահոգ ընկերներ և հարազատներ։ Մենք հաղթահարեցինք Քովիդի բարդ փուլը։ Երեկ ՝ 12 օր վերակենդանացման բաժանմունքում պայքարելուց հետո, Աշոտին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք։ Այսօր արդեն փորձում է ինքնուրույն շնչել առանց թթվածնի։

Սիրելիներ, երկրի համար այս ծանր օրերին ձեր բոլորի մտահոգություններն ու ջերմ խոսքերը մեկ առ մեկ փոխանցել եմ Աշոտին, և մենք անչափ շնորհակալ ենք Բարձրյալին ձեր համակրանքն և սիրը վայելելու համար։

Աշոտ Մելոյան Մարի Գրիգորյան

Աղաչում պաղատում եմ հոգացեք ձեր մասին, քանզի պատերազմը այնպես թուլացրեց մեզ, որ շատ խոցելի է դարձել մեր իմունիտետը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր փորձեցին մեզ օգտակար լինել ամենատարբեր միջոցներով։ Եվ թող ավարտվի այս պատերազմը մեր կատարյալ հաղթանակով։

Անեծք թուրքին նրա գահին Թող տապալվի նա հիմնովին»։