11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով հիվանդանոցում վիրավորներից 4-ը հետազոտվել են բժիշկների կողմից, տեղում անհարժեշտ բուժօգնություն են ստացել, որից հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալ, իսկ 7 հոգին, որոնք ստացել են սալջարդ, 1-ն էլ՝ կոտրվածք, մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։