11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել էր գլխին․ մանրամասներ ողբերգական դեպքից
11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել էր գլխին․ մանրամասներ ողբերգական դեպքից
Օգոստոսի 13-ին Արտաշատի բժշկական կենտրոնի ճանապարհին մահացած 11 ամսական երեխան նույն օրը թեյնիկի եռացող ջուրն է թափել իր վրա:
Aravot.am-ի տեղեկություններով, երեխան, գտնվելով քայլասայլակի մեջ ու ծնողների հսկողությունից դուրս՝ մոտեցել է սեղանին, որի վրա էլեկտրական թեյնիկն է եղել միացրած` ջուրը եռալիս, ու քաշել 1, եռացրած ջուրը լցրել գլխին, ինչի հետեւանքով էլ մահացել է:
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։